Լավ դիվանագետները միշտ հարթում են ցանկացած հարց, թույլ չեն տալիս տալիս պատերազմներ, ավելին, կանգնեցնում են այն։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ԱԺ քննիչ հանձնաժողովում արած այն խոստովանությանը, որ չի կարողացել կանգնեցնել պատերազմական «կոնվեյերը»։
Քաղաքական գործչի խոսքով՝ դրա համար Նիկոլ Փաշինյանին գիտակ մարդկանց թիմ է անհրաժեշտ, որն այսօր նրա կողքին չկա։
Երվանդ Թարվերդյանը համոզված է՝ իշխանությունն այս թիմով բանակցությունները միայն փակուղի է տանելու, որպես ապացույց մատնանշեց վաշինգտոնյան բանակցությունները, որտեղ հիմնական սկզբունքային հարցերի շուրջ կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել։
Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է մտածի իր թիմի անդամներին փոխելու մասին, որովհետև նրա այս կառավարումն ամեն օր հիասթափություն է առաջացնում հայ ժողովրդի մոտ։
«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ նկատում է, որ իշխանությունն նույնիսկ չի կողմնորոշվում արտաքին քաղաքականության հարցում, չեն կարողանում բազմաբևեռ արտաքին քաղաքականություն վարել, պատերազմի պարտության հարցում էլ նախորդներին են մեղադրում։
«Եթե համարում եք, որ հողերի հանձնումը ձեր «ջեբն» են գցել, հրաժարվե՛ք իշխանությունից։ Թող տղամարդկություն ունենան, կանգնեն և ժողովրդի հայտարարեն, որ մենք «թքած» ունենք տարածաշրջանում ԵԱՏՄ-ի շահերի վրա, մենք արտաքին քաղականության վեկտորն ուղղում ենք դեպի Արևմուտք և դառնում ենք ԱՄՆ-ի կամ Արևմուտքի ծառան։
Թող հայտարարեն, այդ մարդիկ տարիներ շարունակ աշխատավարձ են ստացել ԱՄՆ-ի կառավարությունից և զարմանալի չէ, որ այսօր կատարում ենք նրանց ուղղորդումները, սակայն, թող ժողովրդին բացահայտ ասեն՝ ինչ են ուզում և ուր են գնում»,- եզրափակեց Թարվերդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










