Եվս 6 հիվանդության համար անհրաժեշտ դեղորայքը 2024 թվականից պետությունը շահառուներին կտրամադրի անվճար. ցանկ


Եվս 6 հիվանդության համար անհրաժեշտ դեղորայքը 2024 թվականից պետությունը շահառուներին կտրամադրի անվճար. ցանկ
Հունիս 30 14:18 2023

Պետության կողմից 2024 թվականից ևս վեց  հիվանդության համար անհրաժեշտ դեղերը շահառուներին  կհատկացվեն անվճար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

 

 

Նշվում է, որ հիվանդությունների ցանկում են պատանեկան իդիոպաթիկ արթրիտը, առաջնային իմունոդեֆիցիտը, կավասակի հիվանդությունը, նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն-սուր պոլիռադիկուլիտը, անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտները և ցրված սկլերոզը:

 

 

«Նոր որոշման արդյունքում՝ շուրջ 486 շահառու, այդ թվում` մեծամասնությունը երեխաներ` անվճար կապահովվեն նախկինում պետության կողմից երբևէ չտրամադրած դեղերով, ինչի շնորհիվ կկանխարգելվի հիվանդության զարգացումը և կնվազեն հաշմանդամության և մահացության ցուցանիշները»,- նշում են նախարարությունից: