Թուրք-քրդական բախումներ Դերսիումում. կան զոհեր


Թուրք-քրդական բախումներ Դերսիումում. կան զոհեր
Օգոստոս 7 18:15 2017

Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգի Փյուլումյուր շրջանում գտնվող Քըզըլմեսջիթ ձորում ողջ գիշեր բախումներ են տեղի ունեցել թուրք ուժայինների ու «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների միջև:

Ըստ թուրքական Sondakika.com լրատվական կայքի՝ բախումների հետևանքով սպանվել է 3 քուրդ զինյալ, որոնցից մեկը եղել է PKK-ի բարձրաստիճան հրամանատարներ:

Թունջելիի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ տեղեկացվում է, որ սպանված քուրդ զինյալներից 2-ը կին են:

Թուրքական կողմի հնարավոր կորուստների մասին տեղեկություն չի հաղորդվում: