Ադրբեջանը կիրառել է հրաձգային զենք․ իրավիճակը՝ սահմանին


Ադրբեջանը կիրառել է հրաձգային զենք․ իրավիճակը՝ սահմանին
Հունիս 21 10:43 2023

Հունիսի 21-ին ժամը 04:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ 

 

Հայկական կողմը կորուստներ չունի։ 

 

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 21-ի ժամը 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։