Քաղաքական հետապնդման նպատակով դատական համակարգի օգտագործման հետ կապված կասկածները պետք է փարատվեն․ ԵԺԿ գործիչը՝ Աշոտյանի կալանքի մասին


Քաղաքական հետապնդման նպատակով դատական համակարգի օգտագործման հետ կապված կասկածները պետք է փարատվեն․ ԵԺԿ գործիչը՝ Աշոտյանի կալանքի մասին
Հունիս 20 22:37 2023

Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչովը թվիթերյան գրառում է կատարել ՀՀԿ փախնախագահ․ ՀՀԿ արտաքին կապերի պատասխանատու Արմեն Աշոտյանի կալանքի և հետապնդումների մասին։

 

«Անհանգստացած եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմամբ։ Քաղաքական հետապնդման նպատակով դատական համակարգի օգտագործման հետ կապված կասկածները պետք է փարատվեն։ Արդար ու թափանցիկ դատավարության կոչ եմ անում: Եվրախորհրդարանը կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին»,- գրել է ԵԺԿ բարձրաստիճան գործիչը։