ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը ավտովթարի է ենթարկվել


ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը ավտովթարի է ենթարկվել
Հունիս 20 14:41 2023

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով քիչ առաջ Գյումրիում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ Սարուխանյանի վարած մեքենան բախվել է բեռնատարի։ Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Նժդեհի փողոցի սկզբնամասում։ Այս պահին տեղում աշխատում են իրավապահները։

Այլ մանրամասներ՝ քիչ անց։