Ստամբուլյան գագաթնաժողովի փաստաթղթի իրականացումը կանխել են Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանն իրենց կյանքով․ Փաշինյան


Ստամբուլյան գագաթնաժողովի փաստաթղթի իրականացումը կանխել են Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանն իրենց կյանքով․ Փաշինյան
Հունիս 20 12:32 2023

Ստամբուլյան փաստաթուղթը արձանագրում էր ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայկական հիմնարար պատկերացումների մահը:

 

 

Ճիշտ է այն չի ընդունվել, և այս փաստաթղթի իրականացումը կանխել են Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը իրենց կյանքով:

 

Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում:

 

 

«Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում 1999թ Ստամբուլյան գագաթաժողովի պահին շրջանառվում էր մեկ այլ փաստաթուղթ, որը և տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքից անդին էր: Այն մի կողմից որևէ առնչություն չուներ ինքնորոշման իրավունքի հետ, մյուս կողմից խախտում էր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, և դա տարածքների փոխանակման փաստաթուղթն էր:

 

Այսինքն պատկերացնում եք՝ ինչու այդ գագաթաժողովին հղում չկար ոչ՛ տարածքային ամբողջականությանը, ոչ՛ ինքնորոշման սկզբունքին: Որովհետև այդ ընթացքում միջազգային դիվանագիտական հանրությունը գիտեր, որ հիմա բանակցային սեղանին է դրվել կարգավորման փաստաթուղթ, որը կոչվում է «Տարածքների փոխանակման սկզբունք»,- ասել է նա:

 

Փաշինյանը կետեր մեջբերեց փաստաթղից․

 

«Այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, ցանկացած պետության ոչ սահմանակից տարածքները (անկլավները) փոխանցվում են այն պետությանը որը շրջապատում է դրանք:

 

Այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, Հայաստանը պետք է սկսեր իրականացնել իր զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական բոլոր գրավյալ տարածքներից»: