Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը նույնպես մահացել է. Shamshyan.com


Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը նույնպես մահացել է. Shamshyan.com
Հունիս 20 12:25 2023

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում պարզվել է հունիսի  13-ին Լոռու մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը։

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է Volkswagen-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Թաթուլ Քոսյանը, իսկ Opel Zafira-ն վարել է Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Նորայր Պետրոսյանը։

 

Վթարի հետևանքով վարորդներից Թ․ Քոսյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Սերյոժա Քոսյանը, 27-ամյա Կարապետ Պապիկյանն ու Opel-ի վարորդ Ն. Պետրոսյանը տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

 

 

Աղբյուրի տեղեկություններով՝ հունիսի 18-ին հիվանդանոցից ահազնագ է ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Բազումի բաժին և, հայտնել են, որ վիրավորներից Ն․ Պետրոսյանը հիվանդանոցում մահացել է։

 

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11 կմ հատվածում՝ Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Vento և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։