Դեպի «Տիտանիկ» գնացող անհետացած սուզանավի տոմսը 250 հազար դոլար է արժեցել


Դեպի «Տիտանիկ» գնացող անհետացած սուզանավի տոմսը 250 հազար դոլար է արժեցել
Հունիս 19 20:33 2023

Ատլանտյան օվկիանոսում անհետացել է սուզանավը, որն օգտագործվում էր զբոսաշրջիկներին «Տիտանիկ» խորտակված նավի մոտ տանելու համար։ Նշվում է, որ որոնողափրկարարական գործողություն է սկսվել։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Բոստոնի առափնյա պահպանությունը հաստատել է, որ ստորջրյա մեքենայի որոնման գործողություն է սկսվել։ Հայտնի չէ, թե քանի մարդ է եղել սուզանավում դրա անհետացման պահին։

 

Նշվում է, որ նման փոքր սարքերը կարող են շատ խորը սուզվել և պարբերաբար զբոսաշրջիկների են տեղափոխում՝ «Տիտանիկի» բեկորները տեսնելու համար։

 

Ինչպես հայտնում է CNBC News-ը, անցած տարի հեռուստաալիքի թղթակիցը մասնակցել է այս OceanGate սարքով «Տիտանիկի» կործանման վայր իջնելուն։ Նման յոթօրյա էքսպեդիցիային մասնակցելու արժեքը կազմում է մոտ 250 հազար դոլար։

 

Բեկորները գտնվում են 3800 մետր խորության վրա՝ Կանադայի Նյուֆաունդլենդի ափից 600 կմ հեռավորության վրա։