Ամեն ինչ կարվի Ղարաբաղի հայերի ինտեգրման համար․ Ադրբեջանի ԱԳՆ


Ամեն ինչ կարվի Ղարաբաղի հայերի ինտեգրման համար․ Ադրբեջանի ԱԳՆ
Հունիս 17 14:42 2023

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է ամեն ինչ անել Ղարաբաղի շրջանում բնակվող ծագումով հայերին իր քաղաքական, իրավական և սոցիալ-տնտեսական շրջանակներում ինտեգրելու համար, գրում է «Ազատությունը»։

Այդ մասին հրապարակումը տեղադրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության Twitter-ի էջում:

«Ադրբեջանի սահմանադրությունը և օրենսդրությունը և մեր կողմից ընդունված միջազգային փաստաթղթերը դրան հասնելու ամուր հիմք են ապահովում», - ասվում է հաղորդագրությունում: