Ռուսաստանի և Ամերիկայի դեսպանները հանդիպել են․ ինչ են քննարկել


Ռուսաստանի և Ամերիկայի դեսպանները հանդիպել են․ ինչ են քննարկել
Հունիս 17 11:59 2023

Վաշինգտոնում կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ դեսպաններ Անատոլի Անտոնովի և Լին Թրեյսիի հանդիպումը, հայտնում է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը:

 

Քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ ՌԴ նախագահի օգնականը լրագրողներին հայտնել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումները տեղի են ունենում, սակայն ոչ հաճախ։

 

Հարցին, թե ինչ մակարդակի վրա են այդ շփումները, Ուշակովը պատասխանել էր․ «Կարելի է ասել՝ դիվանագիտական, բայց հազվադեպ են»:

 

Նույն օրը Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտնել էր՝ մենք գրեթե ոչ մի շփում չունենք ԱՄՆ-ի հետ, բայց չենք էլ հրաժարվել դրանցից։