Ինչպե՞ս և որտե՞ղ են ծանոթացել Սիրուշոն և Լևոն Քոչարյանը. աստղային զույգի սիրո պատմությունը


Ինչպե՞ս և որտե՞ղ են ծանոթացել Սիրուշոն և Լևոն Քոչարյանը. աստղային զույգի սիրո պատմությունը
Հունիս 16 23:38 2023

Երգչուհի Սիրուշոն ամենաքննարկված հայ հայտնիներից է: Աստղային ընտանիքում ծնված աղջիկը դեռ մանկության տարիներից ուշադրության կենտրոնում է: Սիրուշոյի ստեղծագործական ուղին հարթելու ճանապարհին մեծ դեր ունեցավ Արթուր Գրիգորյանը: Ում մասին խոսելով երգչուհին մի անգամ նշել է.

 

«Արթուր Գրիգորյանի և իր հիմնած Երգի պետական թատրոնի ավանդն անասելի մեծ է հայկական որակյալ երաժշտության մեջ: Նա օր ու գիշեր աշխատել է և կերտել սերունդներ, ձևավորել երաժշտական ճաշակ և որակ, տուն է դարձել մի շարք այսօր սիրված կատարողների համար: Մինչ օրս այն եզակի որակյալ երաժշտական կառույցներից է, որ ճիշտ կրթություն է տալիս: ԵՊԹ-ի սան երբեք չեմ եղել, բայց շատ բարձր եմ գնահատում այն հսկայական աշխատանքը, որ տարվել է, և խոնարհվում եմ Արթուր Գրիգորյանի տաղանդի և աշխատանքի առջև»:

 

Տարիներն անցան ու դեռահաս երգչուհու անունը կապեցին ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի հետ: Զույգի կողմից հաստատում, իհաևկե չեղավ, մինչև այն պահը երբ զույգ կայացրեց ամուսնանալու որոշումը: 2009 թվականաին Կայացավ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի ամուսնությունը: Որը այդ տարվա գլխավոր թեեմաներից մեկը դարձավ: Սկզբնական տարիներին Սիրուշոն անձնական հրապարակումներ չէր անում, միայն ընտանեկան կարևոր առիթների դեպքում էր տեղադրում ամուսնու հետ լուսանկար: Նրանց ծանոթության և սիրո պատմության մասին ասեկոսեները տարբեր են, ու starnews-ը ձեզ է ներկայացնում այն պատմությունը թե իրականում երբ և որտեղ են ծանոթացել Լևոնն ու Սիրուշոն։

 

 

Այս մասին պատմել է հենց ինքը Լևոնը նա գրել էր հետևյալը.

 

 

 

«Սա Կապուտակ Սևանն է, ետևում նշված է այն սենյակը, որտեղ ամեն ամառ հանգստանում էր Արթուր Գրիգորյանը՝ իր շուրջ համախմբելով մի խումբ տաղանդավոր երգիչների, ստեղծագործողների…

Ամեն երեկո նրանք բոլորը հավաքվում էին Գրիգորիչի սենյակում և միասին խաղեր խաղում, զրուցում…

 

Ես ևս առիթ ունեցա մի քանի անգամ եղբորս հետ լինել այդ սենյակում ու հենց այդտեղ ծանոթացանք Սիրուշոյի հետ: Ես 15 տարեկան էի, Սիրուշոն 14, սենյակի ամենափոքրերն էինք. Գրիգորիչի պատշգամբում զրուցում էինք ու փորձում իրար ճանաչել:

 

Շնորհակալ եմ, որ 2001-ի ամռանը մեզ հյուրընկալեցիք Ձեզ մոտ, ինչի շնորհիվ էլ սկիզբ դրվեց այն ընտանիքի, որն այս նկարում է…

 

Հիմա մեր երեխաներին ենք ցույց տալիս այդ պատշգամբը և նրանց ենք պատմելու, թե ինչ մեծ տաղանդ էր այդտեղ բնակվում, ով իր ահռելի մեծ ավանդն ունի հայ մշակույթի մեջ»:

 

14 տարվա ամուսնական զույգը, հազվադեպ բայց սոցիալական էջերում համատեղ հրապարակումներ անելիս արտահայտում է իր մեծ սերը: Նշենք որ Լևոնն ու սիրուշոն մեծացնում են իրենց երեք երեխաներին 7-ամյա Ռոբերտին, 5-ամյա Միքայելին, և դստերը՝ Զաբելին ով շուտով կդարնա մեկ տարեկան: Փոքրիկ Զաբելի ծնունդից հետո Սիրուշոն ավելի հաճախ է ընտանեկան հրապարակումներ անում: Ի տարբերություն որդիների Սիրուշոն Նաև չի խուսափում դստերը ցույց տալուց:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: