Երևանում իշխանափոխությունը և մեր փաթեթը ապահովելու է նաև Հայաստանի հետագա հզորացման ճանապարհը:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը․
«Մեր նպատակն է իշխանափոխություն Երևանում, Հայաստանում և ՏԻՄ-երում: Համագործակցության եզր չունենք ՔՊ-ի հետ, մյուս ուժերը պետք է ասեն․ մեզ հե՞տ են համագործակցելու, թե ՔՊ-ի:
Ավելորդ համեստություն չեմ անի և կասեմ, որ Երևանի ընտրություններում հաղթելու լուրջ շանսեր ունենք, ժողովրդի հետ ամենօրյա շփումները դա են վկայում։ Իսկ այն, որ որոշ մրցակից ուժեր մեզ են քննադատում, այլ ոչ թե ՔՊ-ին, խոսում է այն մասին, որ նրանք գիտեն, որ հաղթողը մենք ենք»,-նշել է Թանդիլյանը։
Նա հայտնել է, որ իրենց ավագանու ցուցակում ճարտարապետներ են, իրավաբաններ, ՏԻՄ մասնագետներ, ՏՏ մասնագետներ։ Մարդիկ, ովքեր կարող են իրենց գիտելիքով ու կառավարման ունակություններով ծառայել երևանցուն և Երևանին։ Մայրաքաղաքի գլխավոր խնդիր Թանդիլյանը համարել է տրանսպորտային բարեփոխումների իրականացումը և ասել, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն, օրինակ, ճոպանուղու ծրագիրն իրագրոծելով, արագ ու անցնցում պետք է լուծին այդ խնդիրը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․










