Ամուսինը 15-ամյա որդուն և 66-ամյա մորը դանակով հարվածներ է հասցրել, իսկ կինը երկաթե օդամղիչով խփել է ամուսնու գլխին և սպանել


Ամուսինը 15-ամյա որդուն և 66-ամյա մորը դանակով հարվածներ է հասցրել, իսկ կինը երկաթե օդամղիչով խփել է ամուսնու գլխին և սպանել
Հունիս 16 14:22 2023

Հունիսի 15-ի ժամը 18.10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արմավիրի մարզի Շենավան գյուղի տներից մեկում տանտերը հարձակվել է մոր, երեխաների և կնոջ վրա, երեխաներին տնից դուրս է հանել: Զանգողը խնդրել էր, որ շտապ ոստիկան մոտենա:

 

 

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

 

 

 

Շենավան գյուղի նշված տուն մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 40-ամյա տանտերը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել 15-ամյա որդուն, 66-ամյա մորը, ինչպես նաև ոտքերով և ձեռքերով խփել է 36-ամյա կնոջը՝ նրանց պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ինչից հետո 36-ամյա կինը երկաթե օդամղիչ սարքով խփել է ամուսնու գլխին, որը ստացած մարմնական վնասվածքից մահացել է:

 

 

36-ամյա կինը ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

 

Հանգամանքները պարզվում են:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: