Անհիմն է պնդել, որ Ադրբեջանի դրոշը բարձրացվել է Հայաստանի տարածքում. նման պնդմամբ է հանդես եկել այդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով հունիսի 15-ին առավոտյան 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողների կողմից Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձը՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:
«Երեկ Լաչինի անցակետում կրակ է բացվել Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողների վրա, երբ Ադրբեջանի դրոշը բարձրացվել է երկրի «ինքնիշխան տարածքում» (չակերտները՝ Tert.am)՝ Հակարիի կամրջի վրա։ Այս կամուրջը կառուցվել է բոլորովին վերջերս, և այն պնդումը, թե դրոշը բարձրացվել է Հայաստանի տարածքում, «անհիմն է» (չակերտները՝ Tert.am)», -ասել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունից հայտնել էին, որ հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները փորձել դրոշ տեղադրել։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հակարիի կամուրջը կառուցվել է բոլորովին վերջերս, և այն պնդումը, թե դրոշը բարձրացվել է Հայաստանի տարածքում, «անհիմն է»










