Չալոյին թող դնեն գերբի վրա, եթե Հայաստանում առյուծ չկա. Մամիջանյանը՝ Փաշինյանին


Չալոյին թող դնեն գերբի վրա, եթե Հայաստանում առյուծ չկա. Մամիջանյանը՝ Փաշինյանին
Հունիս 16 12:59 2023

Ի՞նչ էր ասել, Հայաստանում առյուծ չկա՞, Չալոյին թող դնեն գերբի վրա: Հաջորդը Առաքելական եկեղեցուն հարցնելու է՝ ինչու՞ ենք խաչ  օգտագործում:

 

 

Ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը՝ անդրադառնալով Փաշինյանի երեկվա հայտարարությանը:

 

«Մեր զինանշանը իր մեջ պարունակում է այն ամենը, ինչով մենք հպարտանում ենք՝ մեր կրոնը մեր պատմությունը, մեր պայքարելու և հաղթելու ունակությունները:

 

 

Ես ուզում եմ հասկանալ՝ Փաշինյանի երազած զինանշանի վրա ի՞նչ է լինելու՝ ֆեյսբուքի լայքի նշանը, մի շիշ քաշած արաղ, մեծ տառերով կարող է վերևում գրի կապիտուլյանտ, տակը գրի տանք, որ ապրենք: Մեկ էլ իրենց իշխանության սիմվոլը՝ բանանը մեծ»: