Պարապների եւ մանիպուլատորների իշխանությունը. «Ժողովուրդ»


Պարապների եւ մանիպուլատորների իշխանությունը. «Ժողովուրդ»
Հունիս 16 08:50 2023

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

Երեկ Հայաստանի սահմաններին եւ նաեւ Արցախում լարված իրավիճակ էր։ Ադրբեջանական կողմը ոչ միայն փորձել էր առաջանալ Հակարիի կամուրջի ուղղությամբ ու դրոշ տեղադրել, այլեւ կրակել է Սյունիքի դիրքերի ուղղությամբ՝ վիրավորելով ԱԱԾ աշխատակցին՝ կիրառելով ԱԹՍ։ Իսկ ինչո՞վ էր զբաղված ՀՀ կառավարոթյունն ու Ազգային ժողովը:

 

ՀՀ իշխանությունները լուրջ դեմքով խորհրդարանում քննարկում էին ՀՀ պետական բյուջեի 2022 թվականի կատարողականի արդյունքները՝ չմոռանալով քննադատել նաեւ ընդդիմությանը՝ հին ու նորի համեմատություն անելով:

 

Երեկ ամբողջ օրը Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում էր, օրվա վերջում արդեն քննադատում էր մեր գերբը եւ պետական խորհրդանիշները. առաջարկում է այլ կերպ ավարտել ՀՀ օրհներգը։

 

«Ինքը՝ գաղափարախոսությունը ճիշտ է, այսինքն՝ տեքստի հետ ես որեւէ խնդիր չունեմ, բայց ավարտվում է զոհվելու տողով եւ զոհվելու տեսարանով: Առաջարկում եմ փոփոխություն կատարել: Բայց քաղաքական առումով ճիշտ կլինի, որ ՀՀ հիմնը ավարտվի հետեւյալ տողերով՝

«Նայի՛ր նրան երեք գույնով,

Նվիրական մեկ նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան»»,- ասաց ՀՀ վարչապետը։

 

Երեկ ԱԺ նիստը ձգվեց մինչեւ 20:00-ն. ՔՊ-ականներն ավարտեցին արագ, որ շտապեն Դիլիջան:

 

Այնտեղ մեկնարկում է ՔՊ քաղաքական ժողովը, եւ նիստը կխանգարեր նրանց: Այսօր, սակայն, կառավարության նիստ է լինելու, եւ օրակարգն արագ սպառելուց հետո գործադիրն էլ կշտապի Դիլիջան։

 

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում