Կրկին սևերի ու սպիտակների են բաժանել. ովքեր են կազմել լրատվամիջոցների ցանկը. «Ժողովուրդ»


Կրկին սևերի ու սպիտակների են բաժանել. ովքեր են կազմել լրատվամիջոցների ցանկը. «Ժողովուրդ»
Հունիս 16 08:32 2023

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը թերեւս ամենաանհասանելի նախարարներից է լրատվամիջոցների համար. վերջինս իր նշանակման օրվանից գրեթե մշտապես խուսափել է պատասխանել լրագրողների հարցերին:

 

Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցն էլ, հավանաբար, հետեւելով իր օրինակին, փակ է լրագրողների համար. ԱԳՆ-ից հազվադեպ են պատասխանում զանգերին, իսկ գրավոր հարցումներին էլ պատասխանում են ամիսներ անց:

 

Պարզվում է՝ ԱԳՆ-ն սեւերի-սպիտակների քաղաքականությամբ է առաջնորդվում լրատվամիջոցների դեպքում, ունի սիրելի ու ոչ սիրելի լրատվամիջոցների ցուցակ:

Երեկ սա առավել ընդգծվեց, երբ պարզ դարձավ, որ ԱԳՆ-ն կազմակերպել էր Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչների եւ մի խումբ լրագրողների այցը Երասխ, որը մի քանի օր է՝ թշնամու թիրախում է հայտնվել, կրակոցներ են այդ ուղղությամբ:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հատուկենտ լրագրողների են տարել Երասխ: Մեզ չեն հրավիրել, եւ պարզեցինք, որ լրատվամիջոցների ընտրությունն արել է փոխնախարար Վահան Կոստանյանը նախարար Միրզոյանի անունից:

 

Երեկ ողջ օրը փորձեցինք հասկանալ՝ ԱԳՆ-ն ինչ սկզբունքով է առաջնորդվել, որ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմին չի ներգրավել Երասխ մեկնողների ցանկում: ԱԳՆ-ից պարզաբանեցին, որ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն է կազմակերպել այցը: Նրան էլ ողջ օրը չգտանք:

 

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ յուրային եւ ոչ յուրային լրատվամիջոցների ցանկն իրականում կազմել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը հանրությանն առավել հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունով:

 

Հավանաբար, «Ժողովուրդ» օրաթերթի աղմկահարույց բացահայտումները այդ կառույցի գործունեության մասին դուր չեն եկել նրանց, ինչի պատճառով հայտնվել ենք նրանց սեը ցուցակում։ Փաստորեն, «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ից այնքան են մեզանից վրդովվել ու սրտնեղել, որ անգամ չեն բարեհաճել տեղեկացնել, որ լրատվամիջոցների այց է կազմակերպվում Երասխ:

 

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում