Քո վստահությունը, քո հանրային վարկանիշն աղետալի է․ Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանին


Քո վստահությունը, քո հանրային վարկանիշն աղետալի է․ Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանին
Հունիս 15 21:46 2023

«Գելափի» հարցումներով քո վստահությունը, քո հանրային վարկանիշն աղետալի է, քո սեփական ԱԱԾ-ի տվյալներով քո հանրային վարկանիշն աղետալի է։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ հայտարարեց նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

 

ՀՀ քննչական կոմիտեն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Զոհրաբյանը դատարանի մոտ է ի աջակցություն Աշոտյանի։ 

 

«Անգամ անազատության մեջ Արմեն Աշոտյանն ավելի ազատ է, քան դու և քո քաղաքական  թիմը, որ, միևնույն է, կանգնելու եք հայ ժողովրդի արդար դատաստանի առջև»,- ասաց Զոհրաբյանը։