Այսօր Սասունցի Դավթի արձանի հեղինակ Երվանդ Քոչարի ծննդյան օրն է․ Մանե Թանդիլյան


Այսօր Սասունցի Դավթի արձանի հեղինակ Երվանդ Քոչարի ծննդյան օրն է․ Մանե Թանդիլյան
Հունիս 15 20:48 2023

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

Այսօր մեր Երևան քաղաքի ամենահայտնի խորհրդանիշներից մեկի՝ Սասունցի Դավթի արձանի հեղինակ Երվանդ Քոչարի ծննդյան օրն է։
 
Ի դեպ, դեռ 2000-ականներին, երբ «Երևան» ամսագիրը նախաձեռնեց արձանի հարակից տարածքի վերանորոգումն ու նախկին հմայիչ տեսքի վերականգնումը, Ռուբեն Վարդանյանը գաղափարի առաջին աջակիցներից եղավ։