Երբ Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից խոսում է Վազգեն Սարգսյանից, անդիմադրելի ցանկություն է առաջանում հրապարակել այն բոլոր կեղտոտ հոդվածները, որոնք ժամանակին հրապարակել է սպարապետի մասին


Երբ Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից խոսում է Վազգեն Սարգսյանից, անդիմադրելի ցանկություն է առաջանում հրապարակել այն բոլոր կեղտոտ հոդվածները, որոնք ժամանակին հրապարակել է սպարապետի մասին
Հունիս 15 20:21 2023

Երբ Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից խոսում է Վազգեն Սարգսյանից, անդիմադրելի ցանկութուն է առաջանում հրապարակել այն բոլոր կեղտոտ հոդվածները, որոնք ժամանակին ինքն իր թերթոնով հրապարակել է սպարապետի մասին։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցությն ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ չի անի դա։

 

Մամիջանյանը, ի թիվս այլնի, խոսեց նաև բանակի և սպառազինության մասին։

 

«Երբ որ այս ամբիոնից խոսում են բանակի և սպառազինության մասին, ուզում եմ հիշեցնել, որ չարաբաստիկ 2020 թվականի ամռանը Նիկոլ Փաշինյանն ինքն էր ասում, որ մեր բաակը տարածաշրջանում ամենահզորն է։ Այդ ի՞նչ եղավ 1 ամսվա մեջ։ Երբ որ խոսում են սպառազինության գնումների մասին, ուզում եմ հիշեցնել, որ մեր թողած սպառազինութան գնման պլանը, որը պարունակում էր ՀՕՊ-եր, որ կարող էին կյանքեր փրկել։ Դուք փոխեցիք, և բերցիեք սելֆիի ձեր ՍՈւ-երը»,- նշեց պատգամավորը։