Արմեն Աշոտյանից վերցվել է նրա կենսաչափական անձնագիրը՝ օտարերկրյա վիզաներով, նա տեղափոխվել է կոռուպցիոն դատարան. փաստաբան


Արմեն Աշոտյանից վերցվել է նրա կենսաչափական անձնագիրը՝ օտարերկրյա վիզաներով, նա տեղափոխվել է կոռուպցիոն դատարան. փաստաբան
Հունիս 15 17:18 2023

16:10

 

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդմամբ՝ Արմեն Աշոտյանը տեղափոխվել է կոռուպցիոն դատարան: Կալանքի միջնորդությունը դեռևս պաշտպանության կողմին չի տրամադրվել:

 

16:00

 

Արմեն Աշոտյանը օգտվել է լռության իրավունքից, պնդելով նախկինում նույն գործով որպես վկա տված իր ցուցմունքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Արմեն Աշոտյանից վերցվել է նրա կենսաչափական անձնագիրը՝ օտարերկրյա վիզաներով», - հավելել է նա:

Ավելի վաղ նա գրել էր, որ Արմեն Աշոտյանը իրեն մեղավոր չի ճանաչում, այս ամենը համարում է բացահայտ և ցինիկ քաղաքական հետապնդում: