Երևանի պետական համալսարանի դասախոսները կամավորության սկզբունքով մեկնելու են Թուրքիա՝ վերապատրաստման. ի՞նչ ծրագիր է և ո՞վ է կազմակերպողը


Երևանի պետական համալսարանի դասախոսները կամավորության սկզբունքով մեկնելու են Թուրքիա՝ վերապատրաստման. ի՞նչ ծրագիր է և ո՞վ է կազմակերպողը
Հունիս 15 13:04 2023

Ֆեյբուքյան օգտատեր Հովհաննես Հարությունյանը գրառում էր կատարել և նշել, որ Երևանի պետական համալսարանի դասախոսները կամավորության սկզբունքով հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում մեկնելու են Թուրքիա՝ վերապատրաստման։

Aysor.am-ի հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը նշեց, որ  ծրագիրը գերմանական է, պարզապես այս տարի այն անցկացվելու է Ստամբուլում.«Դա գերմանական DAAD  ծրագիրն է, հերթական վերապատրաստման դասընթացն է դասախոսների համար կազմակերպված, այս անգամ պարզապես այն  տեղի է ունենալու Ստամբուլում։ Այսինքն՝ այն ոչ թե Թուրքիան է կազմակերպել, այլ Գերմանիան։  

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) «ԵՄ-ն հանուն երկխոսության» (EU4Dialogue) ծրագրի շրջանակներում կազմակերպում է վերապատրաստման դասընթաց համալսարանների դասախոսների համար՝ «Դասավանդման ժամանակակից մեթոդները և մասնագիտական զարգացումը (ներառյալ հետազոտական հմտություններ)» թեմայով:  Գիտեմ, որ մեզ մոտից դիմել են, սակայն այս պահին չեմ կարող ասել, թե քանի հոգի է գնալու»։

Նրա խոսքով՝ նախկինում էլ են հայ դասախոսները այդ ծրագրին մասնակցել․«Դրանք պարբերաբար կազմակերպվող դասընթացներ են»։