Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ «Երևանի Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի «Ֆիզկուլտուրա» (22 ժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար


Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ «Երևանի Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի «Ֆիզկուլտուրա» (22 ժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար
Հունիս 15 12:49 2023

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ «Երևանի Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի «Ֆիզկուլտուրա» (22 ժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար:

​Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:

​Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

- դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3x4 չափի,

- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),

- անձը հաստատող փաստաթուղթ,

- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

- ինքնակենսագրություն (Ձև 5),

- այլ պետությունների քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի

բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություներ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

​Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից (ս/թ հունիսի 14-ից) մինչև ս/թ հունիսի 28-ը, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

​Մրցույթը տեղի կունենա ս/թ հուլիսի 4-ին՝ ժամը 14:00-ին, «Երևանի Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում. հասցեն՝ ք.Երևան, Սարյան 23:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 58-32-70 հեռախոսահամարով: