Զրուցարանում տղամարդու դի է հայտնաբերվել


Զրուցարանում տղամարդու դի է հայտնաբերվել
Հունիս 15 11:27 2023

Երեկ՝ հունիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 48 հասցեի բակում գտնվող զրուցարանում տղամարդու դի կա։ 

Պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 66-ամյա Ռոբերտ Սարգսյանն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով՝ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել։ 

Մանրամասները սկզբնաղբյուրում։