ՌԴ-ին քննադատող իշխանությունները 23 մլն են ծախսում ֆորումի համար. «Ժողովուրդ»


ՌԴ-ին քննադատող իշխանությունները 23 մլն են ծախսում ֆորումի համար. «Ժողովուրդ»
Հունիս 15 09:01 2023

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

Ռուսաստանի Դաշնության վարքը մշտապես քննադատող ՀՀ իշխանությունները շարունակում են այդ երկրի հետ հարաբերություններն առաջնահերթ համարել։

 

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026) եւ 2022 թվականի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցը, տեղեկացավ, որ արտաքին քաղաքականության բլոկում ամենամեծ հատվածը նվիրված է հենց հայ-ռուսական հարաբերություններին։ Այն ներկայացված է հենց սկզբում՝ երեք էջի սահմաններում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ, օրինակ, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին գրեթե մեկ էջ է հատկացված։

 

Ամենաուշագրավն էլ այն է, որ Հայաստան-Չինաստան հարաբերությունները ներկայացված են ընդամենը ութ նախադասությամբ։ Հարաբերությունների նկարագրության քանակով մեծ է նաեւ Թուրքիայի հատվածը։ Հավելենք, որ ԵՊՀ-ում էլ հունիսի 13-ին մեկնարկել է հայ-ռուսական գիտակրթական ֆորումը, որի կազմակերպման եւ անցկացման համար Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մոտ 23 միլիոն դրամ է տրամադրել Երեւանի պետական համալսարանին։

 

Այս ֆորումի համար 100 անձ է ՌԴ-ից ժամանել։ Այս ամենի ֆոնին ՀՀ իշխանությունները մշտապես դժգոհում են։

 

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում