Հունաստանի ափերի մոտ նավ է խորտակվել, կա առնվազն 59 զոհ


Հունաստանի ափերի մոտ նավ է խորտակվել, կա առնվազն 59 զոհ
Հունիս 14 19:15 2023

Չորեքշաբթի օրը Հունաստանի ափերի մոտ շրջվել է Հյուսիսային Աֆրիկայից միգրանտներ տեղափոխող նավը։ Կեսօրին ջրից դուրս են բերել 59 մարդու դի, տասնյակ մարդիկ անհետ կորած են, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

 

 

 

Զոհերը, որոնք գրեթե բոլորը տղամարդիկ են Աֆղանստանից և Պակիստանից, խեղդվել են, երբ նավը շրջվել է հարավային Պելոպոնեսի մոտ: Ենթադրվում է, որ նավը տեղափոխելիս է եղել մի քանի հարյուր մարդ, Լիբիայից մեկնելիս է եղել է Իտալիա: Պարզ չէ՝ դա ձկնորսական նավ է եղել, թե բեռնանավ։

 

 

«Ենթադրություններ կան, որ նավի վրա եղել է մինչև 600 մարդ, սակայն դա չի հաստատվել։ Նավը ջրի տակ է։ Այն խորտակվել է»,- ասել է աղբյուրը։ Չորեքշաբթի կեսօրվա դրությամբ մոտ 104 ուղևորներ են փրկվել, ասել է նա։