«Օգնեք գտնեմ իմ սիրելի եղբորը»․ Կադիրովը Դելիմխանովի վիրավորումից հետո խնդրանքով դիմել է ուկրաինական հետախուզությանը


«Օգնեք գտնեմ իմ սիրելի եղբորը»․ Կադիրովը Դելիմխանովի վիրավորումից հետո խնդրանքով դիմել է ուկրաինական հետախուզությանը
Հունիս 14 18:06 2023

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է ուկրաինական հետախուզությանն այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել, որ իր ընկերը՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը վիրավորվել է Ուկրաինայում՝ հատուկ ռազմական գործողության գոտում։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է նրա տելեգրամյան ալիքում։

 

 

«Ես խնդրում եմ ուկրաինական հետախուզությանը տեղեկություն տրամադրել, թե կոնկրետ որ տեղին և որ դիրքերին են հարվածներ հասցվել, որպեսզի, ամեն դեպքում, գտնեմ իմ սիրելի եղբորը»,- գրել է Կադիրովը։

 

Նա պարզաբանել է, որ չի կարողանում կապ հաստատել Դելիմխանովի հետ և պարգևատրում է խոստացել օգնության համար։

 

 

Նշենք, որ համացանցում լուրեր են նաև տարածվում Դելիմխանովի զոհվելու մասին, չնայած նրան, որ ռուսական կողմն արդեն հերքել է այս տեղեկությունները։

 

Այսպես, ՌԴ խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայության աղբյուրը «Զվեզդա» հեռուստաալիքին հայտնել է, որ պատգամավորը վիրավորվել է հատուկ ռազմական գործողության գոտում, իսկ Mash տելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ Դելիմխանովը գտնվում է բժիշկների հսկողության տակ։