Դեն մի նետեք ձմերուկի կեղևը. Ահա՝ ինչու


Դեն մի նետեք ձմերուկի կեղևը. Ահա՝ ինչու
Օգոստոս 6 23:21 2017

Ամռանը քաղցր ու հյութալի ձմերուկը կարող է մեծ հաճույք պատճառել։ Բացի այն, որ ձմերուկը շատ համեղ է, այն նաև շատ հարուստ է սննդանյութերով, հակաօքսիդանտներով, վիտամիններով և հանքային նյութերով, որոնք մեծապես բարելավում են ընդհանուր առողջությունը։ Գիտեք արդյո՞ք, որ ձմերուկի կեղևը ևս ունի բազմաթիվ առողջարար հատկություններ, որոնք մենք ուղղակի դեն ենք նետում։

Ձմերուկի կեղևը հարուստ է A, C և B6 վիտամիններով, մագնեզիումով, կալիումով, ցինկով։ Կարմիր ձմերուկը հարուստ է լիկոպենով, որը հզոր հակաօքսիդանտ է և պաշտպանում է բազմաթիվ հիվանդություններից։ Ավելին, պարզվում է, որ ձմերուկի սննդային արժեքի 95 տոկոսը պարունակվում է հենց կեղևում։

Ահա, թե ինչու չպետք է դեն նետել ձմերուկի կեղևը

1․ Այն խթանում է մարզման արդյունավետությունը, քանի որ նրանում առկա է ցիտրուլին, որն անհրաժեշտ է մկաններին։

2․ Ցիտրուլինը խթանում է նաև լիբիդոն, ավելին, այն օգտակար է տղամարդկանց սեռական օրգանի ֆունկցիայի խանգարումների դեպքում։

3․ Ձմերուկի կեղևը նպաստում է քաշի նվազեցմանը և կանխում է շատակերությունը։ Այն ունի նաև միզամուղ ազդեցություն, որն էլ օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ ջուրը։

4․ Կարգավորում է արյան ճնշումը՝ օրգանիզմում նվազեցնելով ավելորդ ջրի քանակը։

5․Ձմերուկի կեղևն օգտակար է միզուղիների համար, քանի որ կանխում է միզուղիների վարակները։ Օգնում է երիկամների բնականոն գործունեությանը։

6․Այն հնաավոր է նաև օգնում է քաղցկեղի դեպքում՝ շնորհիվ լիկոպենի։ Բազմաթիվ հետազոտություններ պարզել են,որ լիկոպենը կարող է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունը մինչև 34 տոկոսով։ Այն նաև նվազեցնում է ստամոքսի, հաստ աղիքի, կերակրափողի, արգանդի վզիկի քաղցեղի հավականությունը։

Ձմերուկի կեղևը կարելի է անցկացնել քերիչով և այն օգտագործել աղցանների, ապուրների մեջ։