Հատուկ նախորդ նիստից հետո ես բոլորիդ հավաքել եմ, ասել՝ ժողովուրդ ջան փոսերի անուն չլսեմ: Սա վերջին շաբաթն է, հրատապով կլինի, թե մեկ անձից գնումով, ուզում եք անձամբ գնացեք էդ ասֆալտը լցրեք: Հաջորդ երկուշաբթի ևս մի հատ դեպք արձանագրվեց ինձանից չնեղանաք:
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ես արդեն որերո՞րդ շաբաթն է, այս փոսերի մասին եմ խոսում, երրո՞րդ, չորրդո՞դ: Նախորդ նիստից հետո մի հատ էլ առանձին փակ քննարկում ենք արել վարչական շրջանների ղեկավարների հետ, և այդ փոսերի մասին քննարկումները դեռ ակտուալ են, ինչքա՞ն ասեմ փոսեր, փոսեր, փոսեր փոսեր», - ասաց նա:
Տիգրան Ավինայանը վարչական շրջանների ղեկավարներին հիշեցրեց, որ երկրրոդային փոսերի փոսալցման աշխատանքներն իրենց պատասխանատվությունն է:
«Ի՞նչ չունեք, ֆիննաս չունե՞ք, ո՞րն է պատճառը, ո՞վ կարող է պատասխանել այս հարցին։ Երեք շաբաթ է, պարոն Գրիգորյան, ես ասում եմ փոսեր, մետրո պիտի կառուցենք Աջափնյակի, մի ամիս է փոս չենք կարողանում լցնենք: Հետո էլ կասեն այս մեկը սենց, այս մեկը գնաց նկարեց․․․ Մենք մեր ամենապրիմիտիվ աշխատանքը չենք կարողանում անել», - հավելեց նա:










