Կոտայքում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, Nissan-ը, որի վարորդը եղել է ոչ սթափ, տապալել է գազախողովակների հենասյուները


Կոտայքում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, Nissan-ը, որի վարորդը եղել է ոչ սթափ, տապալել է գազախողովակների հենասյուները
Հունիս 10 20:43 2023

Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

 

 

Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են 25-ամյա Էրիկ Մխիթարյանի վարած Nissan Tida մակնիշի և 43-ամյա Դավիթ Մուղսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

 

Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող գազի բաշխիչ կայանին, կոտրելով այն ու գազախողովակները:

 

 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Nissan-ի վարորդը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի: