Թուրքիայում պայթյուն է որոտացել հրթիռների գործարանում. կան զոհեր (տեսանյութ)


Թուրքիայում պայթյուն է որոտացել հրթիռների գործարանում. կան զոհեր (տեսանյութ)
Հունիս 10 12:53 2023

Անկարայի Էլմադաղ թաղամասում գործող հրթիռների գործարանում հունիսի 10-ի առավոտյան պայթյուն է որոտացել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Ինչպես փոխանցում է CNN Turk հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարությանը, պայթյունի հետևանքով կան զոհեր։

 

 

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով զոհվել է հինգ մարդ։

 

«Անկարայի Էլմադաղ թաղամասում գտնվող հրթիռների և պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող MKE գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով զոհվել է հինգ աշխատակից»,- հայտնել են նախարարությունից՝ մանրամասնելով, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

 

 

Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել հրշեջներ ու բուժաշխատողներ։ Պայթյունը տեղի է ունեցել գործարանի արտադրական մասում։ Հրշեջներին հաջողվել է վերահսկողության տակ առնել կրակը։