Սուրենյանց. Մեր անզորության մեղքը եկեք չբարդենք մի անզոր կնոջ վրա


Սուրենյանց. Մեր անզորության մեղքը եկեք չբարդենք մի անզոր կնոջ վրա
Հունիս 10 11:16 2023

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Սա բոլորիս պարտությունն է...

Գայանե Հակոբյանի հետ կապված քրեական գործը ու դրա կանխատեսելի ավարտն իրականում բարոյական հարթության վրա ոչնչացնում է Փաշինյանի իշխանությանը, որը «ցանկալի» արդյունք ունենալու համար, մի անօգնական որդեկորույս մոր դեմ գործի դրեց ռեպրեսիվ ողջ մեքենան:
Իսկ «սկզբունքային» ընդդիմադիրներին հորդորում եմ՝ «բարոյական» խրատներ չտալ Գայանեին: Մեր անզորության մեղքը եկեք չբարդենք մի անզոր կնոջ վրա, մեր կոմֆորմիստական միջավայրից չպահանջենք, որ նա «Հունան Ավետիսյան» դառնա...
Սա բոլորիս պարտությունն է...»։