Իշխանություններում չեն կողմնորոշվում. Ուզում են, որ քարոզարշավն ամռան ճռճռան տապին ընկնի․ «Հրապարակ»


Իշխանություններում չեն կողմնորոշվում. Ուզում են, որ քարոզարշավն ամռան ճռճռան տապին ընկնի․ «Հրապարակ»
Հունիս 10 04:44 2023

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած շաբաթներ առաջ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեցոր Երեւանի ավագանու ընտրություններըըստ ամենայնիկնշանակվեն սեպտեմբերի 17-ին՝ բացատրելով․

«Հերթական ընտրությունները նախատեսվում են սեպտեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածումեւ այդ տասնօրյակում սեպտեմբերի 17-ն է ընկնում կիրակի», սակայն իշխանության մեր աղբյուրներն ասում ենոր որոշումը դեռ վերջնական չէքննարկում են նաեւ սեպտեմբերի 10-ըորպեսզի քարոզարշավն ամռան ճռճռան տապին ընկնի։ Հույս ունենոր ՔՊ-ի մրցակիցները չեն կարողանա ակտիվ քարոզարշավ անելերեւանցիներն էլ չեն մասնակցի հավաքներին։

Սեպտեմբերի 17-ին ընտրություններ անցկացնելու դեպքում քարոզարշավը կսկսվի օգոստոսի վերջինքանի որ Երեւանի քաղաքապետի թեկնածուների գրանցումը կատարվում է ընտրություններից ոչ շուտքան 35, եւ ոչ ուշքան 30 օր առաջ։ Իսկ թեկնածուների գրանցումից հետո՝ վերջին օրվան հաջորդող 5-րդ օրը սկսվելու է թեկնածուների քարոզարշավը։

Այսինքն՝ օգոստոսի 23-ից կսկսվի քարոզարշավըմինչդեռ սեպտեմբերի 10-ին ընտրություն անելու դեպքում կսկսվի օգոստոսի 13-ից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում