ՊԲ ստորաբաժանումները չեն կրակել օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ


ՊԲ ստորաբաժանումները չեն կրակել օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
Հունիս 8 21:50 2023

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

 

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 8-ի ժամը 11։25-ից ժամը 18։40 -ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Շուշիի, շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

 

Ադրբեջանի Պն-ն, հայտարարելով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման հնարավոր դեպքերը»,- ասված է հաղորդագրության մեջ։