ԱՄՆ դեսպանը Տեղ գյուղում ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին


ԱՄՆ դեսպանը Տեղ գյուղում ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին
Հունիս 8 14:35 2023

ԱՄՆ դեսպանը Տեղ գյուղում  ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին։

 
 

Այս մասին գրառում և լուսանկար է տեղադրվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում․

 
 
 

«Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը հանդիպեց տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բնակիչների հետ, որոնք ներկայացրեցին անվտանգային միջավայրին վերաբերող իրենց համատարած մտահոգությունները:

 

Դեսպանը նաև այցելեց Տեղ համայնք, որտեղ անմիջականորեն ականատես եղավ սահմանին տիրող լարված իրավիճակին։ Յուրաքանչյուրն արժանի է ապահովության և անվտանգության, որն իր հետ կբերի տևական և արդարացի խաղաղությունը»,-ասված է գրառման մեջ։

 

 

 
 


loading...