Երևանցու վստահության քվեն ծառայելու է Երևանում և երկրում փոփոխություններին, այն երբեք չի ծառայելու ՔՊ-ի հետ համագործակցությանը․ Մանե Թանդիլյան


Երևանցու վստահության քվեն ծառայելու է Երևանում և երկրում փոփոխություններին, այն երբեք չի ծառայելու ՔՊ-ի հետ համագործակցությանը․ Մանե Թանդիլյան
Հունիս 8 14:32 2023

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, անդրադառնալով կուսակցության քաղխորհրդի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու ընտրվելուն, նշեց, որ իրենք իսկապես շատ խորքային ուսումնասիրության արդյունքում են եկել այս որոշմանը։

 

 

«Մենք տրամադրված ենք Երևանում շռնդալից հաղթանակի։ Առանց ավելորդ համեստության՝ այդ հնարավորությունները տարբեր ձևաչափով դիտարկել ենք, և մենք տեսնում ենք, որ այսպիսի առաջադրումով և այն թիմով, որը շուտով ձեզ կներկայացնենք, «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի բոլոր շանսերը հաղթելու Երևանի ընտրություններում։ Ուրախ եմ ասել, որ տարբեր մասնագիտությունների, իրենց ոլորտում կայացած տարբեր մարդկանց ներգրավումը մեր ցուցակն այսօր արդեն հարստացրել է և այն նաև բաց է տարբեր անհանտների, մասնագետների հետ համագործակցության համար, ովքեր մեզ նման համարում են, որ մեր երկրին ու Երևանին պետք են խորքային բովանդակային փոփոխություններ։ Անպայման ուզում էի շեշտել, որ մենք ունենք համագործակցության հնարավորություն բոլոր այն մարդկանց հետ , ովքեր մեր կարմիր գծերի հետ հաշտ են ու ճանաչում են մեր կարմիր գծերը, իսկ դրանք վերաբերվում են Արցախին, վերաբերվում են նրան, որ նախկինին վերադարձ չի լինելու, իսկ ներկաներն իրենց վաղուց սպառել են բոլոր ոլորտներում և պետք է հեռանան, ինչպես նաև բոլոր նրանց, ում համար պետական հանրային շահը գերակա է որևէ անձնական, կուսակցական, նեղ քաղաքական շահերից», - ասաց Մանե Թանդիլյանը։

 

Նրա խոսքով՝ իրենք առաջարկելու են երևանցիներին իրենց ընտրությունը ծառայեցնել երեք նպատակի՝ քաղաքային, քաղաքական և պետական։

 

«Երբ խոսում ենք ՏԻՄ ընտրությունների մասին ակնհայտ է, որ քաղաքային օրականգն առաջնահերթ է և բացարձակ, որովհետև առաջինը մեզ համար Երևանի խնդիրների լուծումներն են լինելու։ Մենք գտնում ենք, որ Թամանյանի նախագծած եվրոպական քաղաքը պիտի հենց այդպիսին դառնա։ Այն ինչ ունենք այսօր՝ խառնիճաղանչ և անկանոն շնարարութուններիով քաղաքը, անհարմար Երևանը, մեր սիրելի մայրաքաղաքը ուղղակի մատնված է անփութության և անհաղորդ վերաբերմունքի։ Մեզ համար Երևանի պատկերը պիտի լինի 21-րդ դարին հարիր մայրաքաղաք, և դրա լուծմանն են միտված լինելու մեր բոլոր նախագծերը», - ասաց նա։

 

Ինչպես ընդգծեց Մանե Թանդիլյանը, երկրորդ խնդիրը, որը լուծվելու է այս ընտրություններով, քաղաքական խնդիրն է, և իրենք համարում են, որ Երևանում ընտրողները նաև քաղաքական կողմնորոշում են ունենալու և պետք է ունենան, որովհետև երևանցիները պատասխանատվություն ունեն ամբողջ ազգի առջև փոփոխելու այօսրվա իրավիճակը , որի հետ իրենք հաշտ չեն։

 

«Հետևաբար այս ընտրությունները մենք արդյունավետ իշխանափոխության միջոց ենք նաև դիտարկում։ Ինչո՞ւ եմ կոչում արդյունավետ իշխանափոխության, որովհետև մենք համարում ենք, որ ընտրությունների միջոցով և առանց ցնցում իշխանությունների փոփոխության կարիք կա երկրում։ Մենք դա արել ենք մեր տերբեր համայնքներում, մենք ապացուցել ենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» հետ որևէ համայքում, որևէ ընտրութունների արդյունքում համագործակցության եզր չկա, առավել ևս չի լինելու Երևանում։ Մենք հավատում ենք, որ այս ներկան պիտի փոխվի, իշխանությունները պիտի հեռանան պետական կառավարման ոլորտից», - հավելեց նա։

 

Անդրադառնալով իրենց երրորդ՝ պետական նպատակին՝ Մանե Թանդիլյանն ընդգծեց, որ իրենք խորապես համոզված են, որ հզոր Հայաստանի հիմքում ուժեղ Երևանն է։

 

«Երևանում են կենտրոնացած տնտեսական, մշակութային և բազմաթիվ խորքային ու բովանդակային ոլորտները, և Երևանը կարող է ու պետք է դառնա այն հիմնական հենասյունը, որով հետագայում պետք է զարգանա նաև Հայաստանը, և դառնա մեր արժանապատվությանն ու արժեքներին հարիր պետություն», - շեշտեց նա։

 

Ինչ վերաբերում է ընտրություններից հետո ՔՊ-ի հետ համագործակցությանը կամ միավորմանը, ապա Մանե Թանդիլյանը նման ելքը բացառեց՝ կոչ անելով ընտրություններին մասնակցող մյուս ուժերի ևս ներկայացնել իրենց հետագա անելիքներն ու պլանները․

 

«Ես ասացի, որ մենք այս ընտրություններին մասնակցում ենք հաղթելու տեսլականով և մտադրությամբ սա նշանակում է, որ երևանցու մանդատը ծառայելու է Երևանում և երկրում փոփոխություններին։ Ու սա նշանակում է, որ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը պիտի հայտարարեն իրենց հետագա պլանների ու անելիքների մասին, պիտի հայտարարեն, թե Երևանի ու երևանցիների տված քվեն ինչին է ծառայելու։ Երևանցիների հետ մենք ազնիվ ենք խոսելու և հայտարարում ենք, որ երևանցու տված մանդանտը, երևանցու վստահության քվեն որևէ կերպ, որևէ ձևաչափով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցության, միավորման կամ որևէ այլ ձևաչափով համագործակցությանը երբեք չի ծառայելու։ Եվ ես գտնում եմ ու հայտարարում, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, ով պիտի մասնակցի Երևանի ընտրություններին, պարտավոր է հայտարարել՝ արդյո՞ք իր մանդատը հետագայում ծառայելու է ՔՊ-ի հետ կամագործակցությանը կամ միավորմանը, թե ոչ»։