«Կներեք, որ «չադրայով» չեմ, բայց ամեն դեպքում ջրով ծածկվել եմ». Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը հանգստից


«Կներեք, որ «չադրայով» չեմ, բայց ամեն դեպքում ջրով ծածկվել եմ». Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը հանգստից
Հունիս 8 12:06 2023

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհանիսյանն այս շրջանում մեկնել է հանգստի Եգիպտոս, որտեղից էլ ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկարներ:

Հաղորդավարուհին հրապարակել է լուսանկար, որին կից գրել է. «Կներեք, որ «չադրայով» չեմ, բայց ամեն դեպքում ջրով ծածկվել եմ, մարդ ես էլի, չշեղվեն որոշները: Ի՞նչ եք կարդում հիմա: Հիմա էլ հաստատ կգտնվեն մարդիկ, որ կասեն «այդ ջրի մեջ ուրիշ անելիք չկա՞ր իբր»,« ֆու», «էլի իրան է ցույց տալիս», «իբր ինչ», շարունակեք ինքներդ....: Ես էլ չենք նյարդայնանում դեմքով կասեմ՝  չէ ջրի մեջ նորմալ մարդիկ կարդում են: Իսկ ընդհանրապես մի հատ գժական ֆոտո ունեմ կարդալիս, բացոտ, լավ էլ սիրուն էի նստած,  մի օր 60- ում կդնեմ, որ ասեմ 41- ս լրանալու ժամանակ այ այսիպիսնն էի:  Կարդում եմ պատմական, փաստագրական հետաքրքիր մի դետեկտիվ՝ Ստոկհոլմում 1973 - ին տեղի ունեցածի մասին: Նիկլաս Նատտ-Օ-Դագ - ի ՝ «Մի սպանության պատմություն». դաժան բարքերի ու դաժան ընթացքների մասին՝ հիանալի, բարկացնող, ժանրի կանոններին վառ տիրապետող գրողի շատ բնորոշ գրիչով: Ընթացքում մի պահ կայքերում մի քանի սպանության լուր տեսա մեզ մոտ, հասկացա, որ ավելի լավ է շարունակեմ պատմական գիրքս կարդալ՝ ջրում: Никласа Натт-о-Дага «1793. История одного убийства»»: