ՔՊ-ական պաշտոնյան պատմում է, թե ինչպես է «չոլերում թողել ու ծեծել » 7-ամյա արցախցի տղային (տեսանյութ)


ՔՊ-ական պաշտոնյան պատմում է, թե ինչպես է «չոլերում թողել ու ծեծել » 7-ամյա արցախցի տղային (տեսանյութ)
Հունիս 8 11:58 2023

Գյուղացիների պնդմամբ՝ Արագածավանում անչափահաս երեխային ծեծի ենթարկած ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանը նախկինում էլ է հայտնվել նմանատիպ միջադեպի կիզակետում:

 

 

Իր ֆեյսբուքյան էջում Սուրեն Թորոսյանը պատմել է այդ միջադեպի մասին:

 

«Ավտոյով գնում էի Թալին քաղաք, ճանապարհին մի հատ երեխա էր կանգնած, ձեռքը՝ «տնգեց», ես էլ կանգնեցի: Նստեց մեքենան և հարցրեցի՝ ո՞ւր ես գնում, փոքր երեխա էր, պատասխանեց՝ Թալին ֆուտբոլի եմ գնում: Մի տեսակ բարբառով էր խոսում:

 

 

Ասեց՝ Ղարաբաղից եմ եկել: Հարցրեցի՝ շուտվանի՞ց եք եկել, ասեց՝  «դավաճան» Նիկոլը հողերը տվել է, հիմա էլ պատրաստվում է Երևանը տալ:  Եվ տվյալ երեխայի ընտանիքը պետական գործի են, աշխատում են համայնքապետարանում: Նման տիպի «փալասներին» դուրս ենք շպրտելու համակարգից: Ապշել էի, որ 7 տարեկան երեխան այդպես է խոսում, կանգնել եմ, դուռը բացել եմ և ասել՝ իջի գնա, չոլերի մեջը»,- պատմեց նա:

 

 

ԼՐԱՀՈՍ