ՔՊ-ականը պատմում է, թե ինչպես է 7-ամյա արցախցի տղային «թողել չոլերում»


ՔՊ-ականը պատմում է, թե ինչպես է 7-ամյա արցախցի տղային «թողել չոլերում»
Հունիս 8 11:38 2023

Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.

«Ուրեմն էս ոչ բարոյական մարդու զավակը ուղիղ եթերում պատմում է, թե ինչպես է բռնության ենթարկել 7-ամյա արցախցի տղայի (իր խոսքով միայն վերբալ բռնության, բայց ես չեմ հավատում) և թողել չոլերում։ Իրավապահները ոչինչ իհարկե չեն արել, ավելին նիկոլական ժեխնյուզը այն ակտիվորեն տարածում է։ Մի քանի օր անց ոչ բարոյական մարդուց ծնված այս բիզոնգվածը դուբինկով հարվածում է էպիլեպսիայով տառապող մեկ այլ երեխայի։

Հենց այս պատճառով եմ ասում, որ այս բռնությունների հովանավորը անձամբ Նիկոլն է»։

Հիշեցնենք, որ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը երեկ  ծեծի է ենթարկել գյուղի 18-ամյա բնակիչ Արմեն Սահակյանին, ըստ գյուղացիների` մահակով մի քանի անգամ հարվածել տղայի գլխին, իսկ աչքերին գազ փչել։