Անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը․ Պետդեպ


Անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը․ Պետդեպ
Հունիս 8 10:32 2023

Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար։ Այս մասին երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։

 
 

Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսված հանդիպմանը կարող են իսկապես ինչ-որ նշանակալի հաջողության հասնել, Պատելը պատասխանել է՝ կրկնելով ավելի վաղ արված հայտարարությունը․«Անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ ապագայի ձգտել Հարավային Կովկասի տարածաշրջանում»։

Նա նաև նշել է, որ չի կարող նշել հանդիպման որևէ ժամանակացույց ու ամսաթիվ. «Ես չեմ պատրաստվում հաստատել կամ որևէ ներքին տեղեկատվություն տրամադրել ժամանակացույցի կամ հնարավոր ամսաթվերի հետ կապված»: