Վարչապետի աշխատակազմը՝ մեկ անձից գնումների մեծ սիրահար. «Ժողովուրդ»


Վարչապետի աշխատակազմը՝ մեկ անձից գնումների մեծ սիրահար. «Ժողովուրդ»
Հունիս 8 08:48 2023

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեկ անձից գնումներ կատարելու հարցում վարչապետի աշխատակազմը հետ չի մնում մյուս կառույցներից: Սա նշանակում է, որ առանց մրցույթի իրենց ցանկալի ընկերությունից գնումներ են անում գործադիր մարմնում:

Համենայնդեպս, դա են վկայում պաշտոնական տվյալները: Օրինակ՝ Փաշինյանի ղեկավարած կառույցի աշխատակազմը 200 հազար դրամի պայմանագիր է կնքել՝ սննդի մատուցման եւ սպասարկման ծառայությունների համար: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից պարզեց, որ մեկ այլ պայմանագրով էլ «Վինո Վինո» ՍՊԸ-ից 70 հազար դրամով 3 հատ «Նաիրի» կոնյակ են գնել գործադիրում:

Վարչապետի աշխատակազմը նաեւ 97 հազար դրամ է ծախսել եւ, ընկերություններից մեկի հետ պայմանագրի հիման վրա, ձեռք է բերել չիր, սուրճ, կոնֆետներ, անձեռոցիկներ: Հարցն այստեղ ամենեւին էլ գումարը չէ, այլ երեւույթը:

Այսինքն՝ այն գործելաոճը, ինչ նախկինում մերժում էր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ամբիոնից քննադատում, հիմա նրա աշխատակազմը մեծ հաճույքով իրականացնում է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում