Հայ ժողովրդի բոլոր հատվածները պետք է միավորվեն մեկ նպատակի՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման շուրջ․ Էդուարդ Շարմազանով


Հայ ժողովրդի բոլոր հատվածները պետք է միավորվեն մեկ նպատակի՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման շուրջ․ Էդուարդ Շարմազանով
Հունիս 7 21:05 2023

Ե’վ Հայաստանի քաղաքացիները, և՛ քաղաքական դաշտը, և՛ սփյուռքայությունը պետք է միավորվեն մեկ խնդրի ՝ ազգակործան պատուհաս եւ կապիտուլյանտ Նիկոլի ռեժիմի  հեռացման համար, հայտարարել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նրա գրառումը՝ ստորև․

«Նիկոլը քանդում է Հայոց Երրորդ Հանրապետության հիմքերը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, Եկեղեցին, Ցեղասպանության միջազգային ճանաչումը, ազգային ինստուտները։

Նա քանդում է նաև հայ-ռուսական երբեմնի դաշնակցային հարաբերությունները՝ Ռուսաստանը համարելով սպառնալիք։

Հայ ժողովրդի բոլոր հատվածները պետք է միավորվեն մեկ նպատակի՝ Նիկոլի հեռացման շուրջ։

Պետք է համազգային համախմբումով կանգնեցնել Հայաստանի և Արցախի գահավիժումը ։

Այլ լուծում չկա։

Նիկոլիզմն այլևս ոչ միայն հայաստանյան  և  արցախյան ,այլ նաև համահայկական սպառնալիք է։

«Արարատյան ալյանսի» համաժողով։

Ք.Գելենջիկ։07.06.2023.»։



loading...