Թուրքական որոշ շրջանակների պնդմամբ՝ Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ


Թուրքական որոշ շրջանակների պնդմամբ՝ Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ
Հունիս 7 20:53 2023

Թուրքական լրատվամիջոցներում ակտիվ շրջանառության մեջ է հայտնվել «Հայաստանն ու Վրաստանը պատժամիջոցների աքցանում» վերնագրով հոդվածը, որտեղ հեղինակն ուշադրություն է հրավիրում Հայաստանի և Վրաստանի` Ռուսաստանի հետ ունեցած տնտեսական կապերի ամրապնդման վրա: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

 
 
 
 

Չնայած Արևմուտքի կողմից ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների քաղաքականությանը՝ Հայաստանը շարունակում է ամուր տնտեսական կապեր ունենալ Ռուսաստանի հետ:

 

Հեղինակի պնդմամբ՝ ամբողջովին հավանական է, որ Հայաստանի վարած նման քաղաքականության համար Արևմուտքի կողմից «պատասխան» քայլ լինի, այն է՝ պատժամիջոցը