Կյանքից հեռացել է լեգենդար «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդաշարի ստեղծողներից մեկը


Կյանքից հեռացել է լեգենդար «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդաշարի ստեղծողներից մեկը
Հունիս 7 15:52 2023

Այսօր հայտնի է դարձել խորհրդային հեռուստատեսության հայտնի գործչի՝ Վլադիմիր Մեերզոնի մահվան մասին։

 

Ինչպես գրում է thevoicemag.ru-ն, Վլադիմիր Մեերզոնի առողջական վիճակը լրջորեն վատացել է անցյալ շաբաթ։ Նա մահացել է Մոսկվայի հյուսիսում գտնվող իր բնակարանում՝ տարեդարձից ընդամենը երեք օր առաջ։

 

Նշվում է, որ 97-ամյա Մեերզոնը մահացել է բնական մահով:

 

Նա կնոջ՝ ռեժիսոր Նինա Զուբարևայի հետ ստեղծել է «Բարի գիշեր, երեխաներ» լեգենդար հաղորդումը։ Առաջին անգամ այն հեռարձակվել է 1964 թվականի սեպտեմբերի 1-ին։ Դրա հերոսները՝ Խրյուշան և Ստեպաշկան, դարձել են ժամանակակից ռուսական մշակույթի կուլտային կերպարներ։