Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են. Բայրամով


Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են. Բայրամով
Հունիս 7 13:23 2023

Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ կանգնած են խաղաղության շեմին՝ խոստանալով փոխադարձ հարգանք ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

 

Նա նշել է, որ Ադրբեջանը ակտիվորեն աշխատում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ՝ խոսելով խաղաղության հաստատման, կայունության ամրապնդման, խաղաղ գոյակցության ապահովման, խաղաղության օրակարգն առաջ մղելու, տնտեսական զարգացման և համագործակցության մեջ ներդրումներ կատարելու հնարավորությունների և իրական հեռանկարների մասին։

 

Բայրամովը հիշեցրել է, որ վերջին շաբաթներին Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները «հնարավորություն են տվել ավելի լավ հասկանալ կողմերի դիրքորոշումները»։