Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. Պաշտպանության փոխնախարար


Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. Պաշտպանության փոխնախարար
Հունիս 7 11:50 2023

Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Երեկ ունեցել ենք կրակոցներ, համապատասխան հաղորդագրությունը տրվել է։ Ինտենսիվ կրակոցների դեպքում մենք անմիջապես արձագանքում ենք»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: