Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան


Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան
Հունիս 7 11:26 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Սոչիում վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսին: