Փրկարարները հայտնաբերել են Բջնի գյուղի սարում մոլորված քաղաքացիներին


Փրկարարները հայտնաբերել են Բջնի գյուղի սարում մոլորված քաղաքացիներին
Հունիս 7 09:59 2023

Հունիսի 6-ին, ժամը 21։24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի մոլորվել են Բջնի գյուղի սարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին (Հ. Մ., ծնված 2003 թ. և Դ. Գ., ծնված 2003 թ.) և ուղեկցել Աղբյուրակի ջրամբարի մոտ:



loading...