«Ոմանք այստեղ սիրահարվել են, ոմանք՝ ամուսնացել, եղել են մարդիկ, որոնք այստեղ ապրել են».«Կուկուռուզնիկը» կրկին միավորել է նախկին ու ներկա երիտասարդներին


«Ոմանք այստեղ սիրահարվել են, ոմանք՝ ամուսնացել, եղել են մարդիկ, որոնք այստեղ ապրել են».«Կուկուռուզնիկը» կրկին միավորել է նախկին ու ներկա երիտասարդներին
Հունիս 6 18:21 2023
Այսօր «Ապրելու Երկիր» կուսակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Երևանի խորհրդանիշ Երիտասարդության պալատի շնորհանդեսը։ Երևանի ամենաերիտասարդական խորհրդանիշի՝ Երիտասարդության պալատի վերականգնման նախագիծն իրականացնում են «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Արթուր Թարխանյան» կենտրոնը։
 
Եվ ահա այսօր երեւանցիների սիրելի «Կուկուռուզնիկի» վերականգնման ծրագիրը միավորել էր հարյուրավոր մարդկանց Բաղրամյան 6 հասցեում՝ քննարկելու ապագա շենքի հնարավորությունները, պատմելու նախկին Երիտասարդության պալատի հետ կապված քաղցր հիշողությունները եւ երազելու այն օրվա մասին, երբ կրկին Երեւանի սրտում վեր կխոյանա «կրծած կուկուռուզի» հայտնի շենքը՝ նորովի:
 
Մանրամասները՝ տեսանյութում։